Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հռոմի Տրևի շատրվանի մեջ մետաղադրամ նետելու ցանկություն ունեցող զբոսաշրջիկները երկուշաբթի օրվանից պետք է վճարեն 2 եվրո. քաղաքային իշխանությունները այցելուների համար նոր վճար է սահմանել:
Այս մասին հայտնել է Reuters-ը:
Վճարը կգանձվի ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև 21:00: Այն վերաբերում է միայն այն այցելուներին, ովքեր կիջնեն քարե աստիճաններով՝ շատրվանի ավազանին մոտենալու համար։ Վեց տարեկանից փոքր երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ուղեկցողները կազատվեն վճարից: Տրևի շատրվանի հարևանությամբ գտնվող հրապարակ մուտքը կմնա հանրային. վճարը կգանձվի միայն շատրվանին մոտենալ ցանկացողների համար:
Նշվում է, որ վճարը նպատակ ունի նվազեցնել զբոսաշրջիկների թիվը և հուշարձանի պահպանման համար լրացուցիչ գումար հայթայթել։


