«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը Zarkerak - «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը
Zarkerak Zarkerak - «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը զեկուցել է, որ հիմնարկի օդային տարածքում նկատել է անօդաչու թռչող սարք (դրոն):

Քրեակատարողական հիմնարկի պահպանության և անվտանգության ապահոման բաժինների ծառայողներն անմիջապես կատարել են տեղանքի զննություն և քողարկող պատին ամրացված արգելափակուղու ցանցի մեջ հայտնաբերել անօդաչու թռչող սարք: Շարունակելով զննությունը՝ տեղամասերից մեկի արգելագոտում հայտնաբերել են նաև սև պոլիէթիլենային փաթեթ:

Փաթեթում եղել են 3 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ և 2 լիցքավորման լար:

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

 

13 Փետրվար, 2026 16:29
Վեր