Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ Zarkerak - Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ
Zarkerak Zarkerak - Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

«Գիտուժի» ներկայացուցիչները ներկայացրել են «Գիտության շաբաթ» միջոցառման արդյունքները, ինչպես նաև քննարկվել են 2026 թվականի համագործակցության հնարավոր ուղղությունները:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ գիտական միջոցառումների ընդլայնումն ու հանրահռչակումը ռազմավարական առաջնահերթություն են, և ինստիտուցիոնալ գործիքակազմեր ունենալու անհրաժեշտություն կա: Նա առանձնակի կարևորել է հատկապես դպրոցականների շրջանում գիտության վերաբերյալ ճիշտ ընկալումների և վերաբերմունքի ձևավորումը:

Անդրադարձ է եղել նաև «Գիտության շաբաթ» միջոցառմանը, նշվել է, որ ծրագրում նախորդ տարի ընդգրկվել են շուրջ 350 դպրոցներ ու մանկապարտեզներ ՀՀ բոլոր մարզերից՝ համախմբելով մի քանի տասնյակ հազար այցելուների: Գիտության հանրահռչակմանը նվիրված ծրագիրը համախմբել է նաև շուրջ 40 գիտական կառույցների։

Քննարկվել է նաև համագործակցության շրջանակն ընդլայնելու հարցը՝ մասնավորապես կարևորելով ծրագրում թանգարանների ներգրավումը, ինչպես նաև միջոցառման միջազգայնացման և զարգացման հնարավորությունը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև 2026-2030թթ. գիտության ռազմավարությանը, գիտական ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմներին և ոլորտային տարբեր խնդիրների վերաբերող մի շարք այլ հարցերի:

26 Փետրվար, 2026 13:35
Վեր