ԱԺ ընտրություններին նախընտրական հիմնադրամի առավելագույն շեմը 800 մլն դրամ է. Հովակիմյան Zarkerak - ԱԺ ընտրություններին նախընտրական հիմնադրամի առավելագույն շեմը 800 մլն դրամ է. Հովակիմյան
Zarkerak Zarkerak - ԱԺ ընտրություններին նախընտրական հիմնադրամի առավելագույն շեմը 800 մլն դրամ է. Հովակիմյան
ԱԺ ընտրություններին նախընտրական հիմնադրամի առավելագույն շեմը 800 մլն դրամ է. Հովակիմյան

ԱԺ ընտրություններին նախընտրական հիմնադրամի առավելագույն շեմը 800 մլն դրամ է. Հովակիմյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կուսակցությունները և դաշինքներն իրենց քարոզչությունը պիտի ֆինանսավորեն նախընտրական հիմնադրամի միջոցով: Նախընտրական հիմնադրամի առավելագույն շեմն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ 800 մլն դրամ է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Նախընտրական հիմնադրամ կարող են մուծում կատարել միայն կուսակցությունները կամ դաշինքի անդամ կուսակցություններն իրենց պաշտոնական հաշվեհամարներից:

«Կուսակցություններն իրենց հաշվեհամարներում այդ գումարը կարող են ունենալ, ձևավորել բացառապես ՀՀ քաղաքացիների կատարած նվիրատվություններից: Ամեն ՀՀ քաղաքացի 1 տարվա ընթացքում կարող է առավելագույնը կուսակցություններին նվիրաբերել 10 մլն դրամից ոչ ավելի գումար:

Ավելին, ՔՕ-ն կոնկրետ պատասխանատվություն է նախատեսում, երբ օրենքի այս կարգավորումը շրջանցվում է, այսինքն՝ երբ 1 անձն այլ անձանց միջոցով փորձում է 10 մլն դրամից ավելի գումար նվիրաբերել կուսակցությանը»,- ասաց նա:

ԿԸՀ նախագահը ևս մեկ անգամ ընդգծեց՝ կուսակցություններն իրենց հաշվին պետք է գումար ունենան՝ նվիրաբերված ՀՀ քաղաքացիների կողմից, որպեսզի այդ գումարը կարողանան փոխանցել նախընտրական հիմնադրամին: Այս կարգավորումը շրջանցելու համար ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվության միջոցներ են նախատեսվում:

11 Մարտ, 2026 15:57
Վեր