Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող շաբաթվա 7 կարևոր լուրերը:
1. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում հանդես է եկել ելույթով՝ հայտարարելով, որ թույլ չեն տալու, որ հազարավոր զոհերի գնով ձեռք բերված խաղաղությունը մատաղ արվի հակաքրիստոնեական նպատակներին: Այցի շրջանակում կայացել է Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։
2. ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենքները:
3. Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել ռուսական հացահատիկի և պարարտանյութի հերթական խմբաքանակը:
4. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից հեռացվել է վարչապետի ցուցումով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախի վերաբերյալ գիրք նվիրելու համար. «Ես դա համարել եմ Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն: Ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի»:
5. Բիոմետրիկ անձնագրերի համակարգը Հայաստանում կգործի 2026 թվականի աշնանից, հայտարարել է ՆԳ նախարարը:
6. Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա, ասել է Փաշինյանը:


