Դեսպան Բաղդասարյանն ու գեներալ Ֆան Վան Ձիանգը Հայաստան-Վիետնամ հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել Zarkerak - Դեսպան Բաղդասարյանն ու գեներալ Ֆան Վան Ձիանգը Հայաստան-Վիետնամ հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել
Zarkerak Zarkerak - Դեսպան Բաղդասարյանն ու գեներալ Ֆան Վան Ձիանգը Հայաստան-Վիետնամ հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել
Դեսպան Բաղդասարյանն ու գեներալ Ֆան Վան Ձիանգը Հայաստան-Վիետնամ հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել

Դեսպան Բաղդասարյանն ու գեներալ Ֆան Վան Ձիանգը Հայաստան-Վիետնամ հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 22-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպում է ունեցել ՎԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ, Կենտրոնական ռազմական հանձնաժողովի քարտուղարի տեղակալ, Վիետնամի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար, գեներալ Ֆան Վան Ձիանգի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

 

 

Դեսպան Սուրեն Բաղդասարյանը շնորհավորել է նախարար Ֆան Վան Ձիանգին պաշտոններում նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ  կնպաստի Հայաստան-Վիետնամ հարաբերությունների զարգացմանը։ ՀՀ դեսպանը միաժամանակ ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և այն նոր մակարդակի բարձրացնելու առկա ներուժը։

 

Նախարար Ֆան Վան Ձիանգը, իր հերթին, գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների դրական ընթացքի կապակցությամբ և  իր անկեղծ երախտագիտությունը հայ ժողովրդին՝ 1950-1980-ական թվականներին ազգային անկախության և երկրի վերամիավորման պայքարի ընթացքում վիետնամական ժողովրդին ցուցաբերած աջակցության և օգնության համար։

 

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Վիետնամ երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության, միջգերատեսչական կապերի ակտիվացման և փոխշահավետ համագործակցության ծրագրերին։

 

 

Զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակի փոխայցերը, ինչպես նաև համապատասխան կառույցների միջև գործնական կապերի խորացումը։

 

23 Ապրիլ, 2026 10:39
Վեր