«Opel»-ը Երևանի Հաղթանակ թաղամասում հայտնվել է ջրանցքում Zarkerak - «Opel»-ը Երևանի Հաղթանակ թաղամասում հայտնվել է ջրանցքում
Zarkerak Zarkerak - «Opel»-ը Երևանի Հաղթանակ թաղամասում հայտնվել է ջրանցքում
«Opel»-ը Երևանի Հաղթանակ թաղամասում հայտնվել է ջրանցքում

«Opel»-ը Երևանի Հաղթանակ թաղամասում հայտնվել է ջրանցքում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում, թաղամասով անցնող ջրանցք ավտոմեքենա է ընկել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Տեղում պարեկները պարզել են, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 57-ամյա Հայկ Վ․-ն, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է ջրատարում, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և դուրս բերել ջրից։

24 Ապրիլ, 2026 21:53
Վեր