Էմմա Պողոսյանը դարձավ Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Zarkerak - Էմմա Պողոսյանը դարձավ Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Zarkerak Zarkerak - Էմմա Պողոսյանը դարձավ Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Էմմա Պողոսյանը դարձավ Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Էմմա Պողոսյանը դարձավ Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի հավաքականի անդամներ Էմմա Պողոսյանն ու Լիանա Գյուրջյանը ավարտեցին ելույթները Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Կանանց 86 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Էմմա Պողոսյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 102 կգ, 105 կգ, 107 կգ: Այս վարժությունում նա 3-րդն էր: Հրումում նա բարձրացրեց 132 կգ, 134 կգ, 141 կգ: Այս ձևում նա առաջինն էր: Երկամարտի 248 կգ արդյունքով` Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում բարձրացրեց միայն 101 կգ: Հրում նա բարձրացրեց 130 կգ ու 135 կգ: Այս վարժությունում նա երկրորդն էր: Երկամարտի 236 կգ արդյունքով` Գյուրջյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է:

24 Ապրիլ, 2026 21:12
Վեր