ՃՏՊ Քասախ գյուղում․ կա տուժած Zarkerak - ՃՏՊ Քասախ գյուղում․ կա տուժած
Zarkerak Zarkerak - ՃՏՊ Քասախ գյուղում․ կա տուժած
ՃՏՊ Քասախ գյուղում․ կա տուժած

ՃՏՊ Քասախ գյուղում․ կա տուժած

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 25-ին, ժամը 22։14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում՝ կոնյակի գործարանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է։

26 Ապրիլ, 2026 10:59
Վեր