Վաշինգտոնում թղթակիցների ընթրիքը քաոսի է վերածվել. նախագահ Թրամփն ու առաջին տիկինը տարհանվել են Zarkerak - Վաշինգտոնում թղթակիցների ընթրիքը քաոսի է վերածվել. նախագահ Թրամփն ու առաջին տիկինը տարհանվել են
Zarkerak Zarkerak - Վաշինգտոնում թղթակիցների ընթրիքը քաոսի է վերածվել. նախագահ Թրամփն ու առաջին տիկինը տարհանվել են
Վաշինգտոնում թղթակիցների ընթրիքը քաոսի է վերածվել. նախագահ Թրամփն ու առաջին տիկինը տարհանվել են

Վաշինգտոնում թղթակիցների ընթրիքը քաոսի է վերածվել. նախագահ Թրամփն ու առաջին տիկինը տարհանվել են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքը Վաշինգտոնում, որտեղ պետք է ելույթ ունենար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վերածվել է քաոսի հնչած կրակոցների մասին հաղորդումների ֆոնին, հայտնում են ամերիկյան առաջատար լրատվամիջոցները։

Ականատեսները պատմում են, որ մատուցողները սկսել են փախչել, իսկ Գաղտնի ծառայությունը շտապ հեռացրել է Թրամփին և նրա վարչակազմի անդամներին, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին:

Ականատեսների հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է Գաղտնի ծառայության գործակալը ուժով հանում Վենսին նստած տեղից և տանում կուլիսների հետևը, ինչից հետո տարհանում են Թրամփին, որը սայթաքում և ընկնում է: 

ԱՄՆ նախագահն արդեն հայտարարել է, որ կրակոցների հեղինակ տղամարդը ձերբակալվել է։ Թրամփը տեղի ունեցածը բնութագրել է որպես «բավականին հագեցած երեկո Վաշինգտոնում» և շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայությանը և իրավապահ մարմիններին «ֆանտաստիկ աշխատանքի» համար։

Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են իր մասնակցությամբ միջոցառման ժամանակ տեղի ունեցած կրակոցների տեսանյութը, ինչպես նաև կասկածյալի լուսանկարները։

Ի դեպ, Թրամփը, որն իր երկու պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ էր որոշել մասնակցել այդ միջոցառմանը, հայտնել է, որ ինքն ու իր վարչակազմի անդամները անվտանգ են, իսկ չարագործը՝ ձերբակալված։

Ձերբակալված անձը, որը կրակ էր բացել ընթրիքի ժամանակ, զինված է եղել հրացանով, հայտնել է Վաշինգտոնի ոստիկանապետ Ջեֆ Քերոլը։ Նրա խոսքով՝ տղամարդն իր հետ ունեցել է դանակներ և ատրճանակ։

Նա նաև հայտնել է, որ զինված հարձակման մեջ կասկածվող անձը բնակվում էր նույն հյուրանոցում, որտեղ անցկացվում էր միջոցառումը։ Թրամփի մասնակցությամբ միջադեպի հետևանքով ներկաներից ոչ ոք չի տուժել, ուղիղ եթերում հայտնել է CNN-ի հաղորդավար Ջեյք Թափերը:

Հաղորդվում է, որ Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած միջադեպը հենց նույն՝ Washington Hilton հյուրանոցում է եղել, որտեղ 45 տարի առաջ իրականացվել էր մահափորձ ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ։

26 Ապրիլ, 2026 10:29
Վեր