Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Գնահատելի է նրա ավանդը վիրաբուժության զարգացման, առողջապահության կազմակերպման գործում: Կիսում եմ հարազատների, գործընկերների և նրան ճանաչողների վիշտը»,- գրել է Ավանեսյանը:

