Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում Zarkerak - Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Zarkerak Zarkerak - Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված Irakli Lolua Cup կայծակնային շախմատի մրցաշարում: Այդ մասին ասված է Շախմատի ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում։

 

«Մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, որը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր:

 

Նշենք, որ Ալեքսը ներկայումս գտնվում է զինվորական ծառայության մեջ:

 

ՖԻԴԵ-ի վարպետ Մենուա Հակոբյանը և Հակոբ Հակոբյանը վաստակեցին 7.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրին 2-րդ և 3-րդ հորիզոնականները։

 

Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նորանոր հաջողություններ»,- նշված է գրառման մեջ։

18 Հուլիս, 2026 17:33
Վեր