Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սիրելի ընդդմիադիրներ դուք պարտավոր եք ընդունել ժողովրդի ընտրությունը։ Այս մասին ՀՀ ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը՝ շնորհակալություն հայտնելով ՔՊ կուսակցական ընկերներին իր թեկնածությունը առաջադրելու համար։
Ռուբինյանն իր խոսքում նշեց, որ հունիս 7-ին ընտրություններով ժողովուրդը պաշտպանել է Հայաստանի Հանրապետությանը և հայկական ժողովրդավարությունը։
«Այժմ եկել է լավ ապրելու ժամանակը։ Այժմ եկել է խաղաղության պայմաններում, առանց հակամարտության, առանց պատերազմների երեխաներ ունենալու և նրանց մեծացնելու ժամանակը։ Ասել եմ քարոզրաշավի մեկնարկին և ուզում եմ կրկնել հիմա։ Իմ երկու ամյա տղան պատերազմ չի տեսել, նրա հասակակիցները պատերազմ չեն տեսել։ Անելու եմ ամեն ինչ որպեսզի իմ, ձեր և բոլորիս երեխաները այդպես էլ չիմանան և չտեսնեն թե ինչ է պատերազմը»,-ասաց Ռուբինյանը։
Նա նաև շնորհակալություն բոլոր այն քաղաքացիներին, որոնք չէին ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
«Շնորհակալություն եմ հայտնում այն քաղաքացիներին, ովքեր իրենց խղճի և համոզմունքների համաձայն առանց ընտրակաշառքի չեն ընտրել «Քաղաքացիական պայամանգրին»,-ասաց Ռուբինյաանը։
Դիեմլով ընդդմիությանը ԱԺ նախագահի թեկանծուն նշեց, որ Վերջին շրջանում կարծես համատարած համազգային կոնսեսուս է ձևավորվել, որ ՀՀ ԱԺ-ն անպտուղ վեճերի զազրախոսության ու վիրանվորանքի տեղ է, և որ այս գումարման ազգային ժողովը նույնիսկ ավելի վատն է լինելու քան նախորդը։
«Ես բանականաբար այնքան միամիտ չեմ, որ ասեմ գիտեք եկեք պայմանավրովենք, բարեկիրթ լինենք, չվիրավորենք միմյանց և ամեն ինչ լավ կլինի։ Դա կլինի պատրանք։ Ես առաջարկում եմ հասկանալ թե ինչու է ձևավորվել այսպիսի մշակույթ, որ ԱԺ-ն դարձել է զազրախոսության հոմանիշ»։
Այդ պատճառը ընդդիմության կողմից ժողովրդի ընտրությունը չընդունելն է։ Դա սկիզբ է առել Թավշյա հեղափոխության հաղթանակի օրվանից, բայց շատ ավելի ահագնացել է 2020 թվականի պատերազմից հետո։
«Նախորդ գումարման պատգամավորներից մեկը՝ «Հանարապետական» կուսակցությունից հեղափոխությունը անընդհատ անվանում էր «իշխանազավթում»։ Այս նոր գումարման խորհրդարանում նույնպես կան պատգամավորներ, որ տարիների ընթացքում անըդհատ վիճարկել են ժողովրդի ընտրությունը, օրինակ՝ կրկին կա պատգամավոր այս գումարման ԱԺ-ում ով 2018-ի հեղափոխությունը անվանում է «թուրք-ադրբեջանական» հեղափոխություն։ Այսպիսով վիճարկում է և չի ընդունում այն փաստը, որ 2018 թվականին Հայաստանի ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը, այդ թվում հրապարակներում հավաքված հարյուր հազարավոր քաղաքացիները ընտրել էին Սերժ Սարգսյանին և «Հանրապետական» կուսակցությանը իշխանությունից հեռացնելու ճանապարհը։ Եվ սա անվանել «թուրք-ադրբեջանական» կամ ցանկացած այլ տեղից թելադրված գործողություն նշանակում է նսեմացնել ժողովրդի ընտրելու իրավունքը»,-իր ելույթում ասաց Ռուբինյանը՝ հավելլով, որ ընդդմիությունը պարտավոր է ընդունել ժողովրդի ընտրությունը։
ԱԺ նախագահի թեկնածուն նաև նշեց, որ իններորդ գումարման ԱԺ առաջին նիստի օրը համարում է զրոյական կետ ընդդիմության հետ խորհրդարանական հարաբերություններում։ «Ես առաջարկում եմ իմ նշած մոդելը ընդունել որպես մեր միջև կոնսեսուս։ Բարեկիրթ, սուր, գուցե շատ սուր, բայց բարեկիրթ բանավեճ միմյանց միջև և կառուցողական խորհրդարանական աշխատանք», - ասաց Ռուբինյանը։


