Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Արդարադատությունը հենց ժողովրդի իրավական վենդետան է։ Այս մասին Ազգային ժողովում ելույթի ընթացքում հայտարարել է ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցադրումներին։
«Ես գիտեմ ինչ է քաղաքական ճնշումը։ Երբ, որ 2008 թվականի մարտի 3-ին, երբ որ ձեր հայրը նախագահ էր, իսկ պարոն Կարապետյանի հայրը ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, եթե չեմ սխալվում, մեր դուռը ծեծցին ԱԱԾ աշխատակիցները և սկսեցին մեր տունը խուզարկել։ Հետո հորս ուղղակի հրավիրեցին ԱԱԾ, ուր նա գնաց և երեք ամիս չվերադարձավ, որովհետև այնտեղ ձերբակալեցին ու մեղադրանք առաջադրեցին՝ պետական իշխանության բռնազավթման մեղադրանքով։ Իհարկե ինքը կատարելապես անմեղ էր, որովհետև այդպիսի գործողությունը տեղի չէր ունեցել և հանրահավաքների ղեկավար կազմում էլ չէր եղել։ Ինքը երեք ամիս քաղբանտարկյալ էր։ Արդյունքում գործը փլուզվեց, իսկ ինքը ազատ արձակվեց։ Ես գիտեմ որն է բռնաճնշումը։ Բարեկրթությունը նույնպես գիտեմ որն է։ էդքանից հետո, որ ասում եք մեր «բա կալանավարոված ընկերը, նրանց երեխաները, հայրերը», ես իմ 18 տարին անցկացրել եմ, երբ հայրս կալանավայրում էր»,-ասել է Ռուբինյանը։
ԱԺ նախագահի թեկնածուն նաև հավելեց, որ բարեկրթության սահմաններում է, որ իր անհամաձայնությունը հայտնում է նման ոճով։
«Ես ամենևին չեմ ասում, որ նախկինում եղել են բռնաճնշումներ, հիմա էլ պետք է լինեն բռնաճնշումներ։ Ես ասում եմ ուղիղ հակառակը, որ եթե նախկինում եղել են բռնաճնշումներ հիմա բռնաճնշումներ չկան։ Ուղղակի նայեք, թե ինչեր կարող են ձեր խմբակցության անդամենրը խոսել և հարցնել, և դուք կտեսնեք ժողովրդավարությունը, որտեղ գործում է օրենքը»,- ասել է Ռուբինյանը։


