Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Եկու օր տևած քննարկումների ընթացքում ընդդմությունից ոչ ոք չասաց, որ Հայկ Կոնջորյանը ԱԺ-ում իր գործունեության ընթացքում ձախողումներ է ունեցել և չի կարող հավակնել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնին: Այսպիսի արձանագրում ԱԺ-ում ելույթի ժամանակ կատարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը՝ անդրադառնալով խորհրդարանում ծավալված քննարկումներին:
Ըստ պատգամավորի՝ ընդդմիությունը Հայկ Կոնջորյանի մասնագիտական և քաղաքական կարողություններից դուրս թեմաներ է ծավալում, որովհետև այս առումով այլ բովանդակային առաջարկ կամ մասնագիտական քննարկում պարզապես չունի:
Նա նաև նշեց, որ այս ընթացքում չի հնչել ելույթ նաև Կոնջորյանի կնոջ «Հայփոստ»-ում կառավարական հմտությունների թերացման վերաբերյալ:
«Հետաքրքիրը գիտեք որն է, որ ՀԷՑ-ի կառավարումը տապալած մարդիկ եկել խոսում են «Հայփոստի» տապալումից: Պարոն Վարդևանյան խոսում եք արդյունավետ կառավարումից, խոսում եք չափորոշիչներից: Ձեր պահած ՀԷՑ-ի ամենաանմխիթար վիճակում գտնվող կայանները և մալուխները տեսել ենք»,-նշեց Մանավազյանը:
Ըստ նրա՝ ՀԷՑ-ը նաև 691 մլն դոլարի երաշխավորություն է տրամադրել «Տաշիր» ընկերությունների խմբին փոխկապակցված կազմակերպություններին:
«Փաստացի ամբողջ ՀԷՑ-ը երաշխավորել է, որպեսզի ձեր ընկերությունները շահավետ աշխատեն»,-ասաց Մանավազյանը:


