300 հազար ադրբեջանցու թեման Ադրբեջանի մասին չէ, այլ տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության. Սոնա Ղազարյան Zarkerak - 300 հազար ադրբեջանցու թեման Ադրբեջանի մասին չէ, այլ տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության. Սոնա Ղազարյան
Zarkerak Zarkerak - 300 հազար ադրբեջանցու թեման Ադրբեջանի մասին չէ, այլ տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության. Սոնա Ղազարյան
300 հազար ադրբեջանցու թեման Ադրբեջանի մասին չէ, այլ տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության. Սոնա Ղազարյան

300 հազար ադրբեջանցու թեման Ադրբեջանի մասին չէ, այլ տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության. Սոնա Ղազարյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Որքանով են երկու ընդդիմադիր ֆրակցիաները պատրաստ Հայաստանին դուրս բերել կոնֆլիկտային մտածողությունից: Այս մասին ՀՀ ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների ելույթներին:

«Եթե խորանանք կհասկանանք, որ 300 հազար ադրբեջանցու թեման ամենևին էլ Ադրբեջանի մասին չէ: Դա նրա մասին է, թե որքանով Ռուսաստանը կարող է ներկա լինել տարածաշրջանում»,-ասաց Ղազարյանը:

Ըստ պատգամավորի բոլորովին պատահական չէ, որ իր քաղաքական թիմը խոսում է թե՛ խորհրդարանական, և թե՛ ոչ խորհրդարանական ընդդիմության «ռուսամետությունից» կամ «ռուսականությունից»:

«Ինչ որ մի պահ կար, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետի մասին խոսում էր Ռուսաստանը, Ադրբեջանը դադարել էր խոսեր, և խոսում էր ընդդիմությունը: Օրինակ Էդմոն Մարուքյանը օդում կախված լուրերի համաձայն, հենց այդպես էլ խնդրել էր լրագրողներին, որ իր հարցազրույցը հենց այդպես էլ վերնագրվի. «Հայաստանը պետք է կատարի նոյեմբերի 9-ով ստանձնած 9-րդ կետի պարտականությունները»,-ասաց պատգամավորը:

Ղազարյանը նաև նշեց, որ հենց այս ամենն է պատճառը, որ ըստ իր գործընկերների ընդդիմությունը սպասարկում է Ռուսաստանի շահերը:

«Երբ 2022 թվականին ՀԱՊԿ-ը օգնության չեկավ Հայաստանին, այստեղ ընդդիմադիրները Ռուսաստանից ավելի ակտիվ արդարացնում էր Ռուսաստանին: Հիմա էլ դուք, խոսում եք մի բանի մասին. կոնֆլիկտը տարածաշրջանում պահել՝ տեղափոխելով այն Հայաստան»,-ասաց պատգամավորը:

Ղազարյանի նաև նշեց, որ իր գնահատմամբ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը վերջ է դրել «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսակցություններին, իսկ Փաստաթղթի ստորագրմանը նախորդող բանակցությունների ընթացքում հայկական կողմը առաջնորդվել է տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքով:

Անդրադառնալով ՀՀ օկուպացված տարածքների թեմային Ղազարյանը նշեց, որ 30 տարվա հակամարտությունից հետո Հայաստանը և Ադրբեջանը առաջին անգամ ձեռք են բերել սահմանազատման և սահմանագծման աշխատակարգի մասին փաստաթուղթը, որով գործող իշխանությունը ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրավականորեն լուծել է օկուպացիայի խնդիրը: «Ժամանակի հարց է, թե երբ ադրբեջանցի զինվորները դուրս կգան օկուպացված տարածքներից»,-ասաց Ղազարյանը:

05 Օգոստոս, 2026 15:08
Վեր