Դուք սնվում եք սպառնալիքներով, որովհետև, եթե չկարողանաք ձեր կենացները ասել, ձեր գոյության իմաստը կորելու է. Ռուբինյանը՝ ընդդիմությանը Zarkerak - Դուք սնվում եք սպառնալիքներով, որովհետև, եթե չկարողանաք ձեր կենացները ասել, ձեր գոյության իմաստը կորելու է. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Zarkerak Zarkerak - Դուք սնվում եք սպառնալիքներով, որովհետև, եթե չկարողանաք ձեր կենացները ասել, ձեր գոյության իմաստը կորելու է. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Դուք սնվում եք սպառնալիքներով, որովհետև, եթե չկարողանաք ձեր կենացները ասել, ձեր գոյության իմաստը կորելու է. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Դուք սնվում եք սպառնալիքներով, որովհետև, եթե չկարողանաք ձեր կենացները ասել, ձեր գոյության իմաստը կորելու է. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Դուք սնվում եք սպառնալիքներով, որովհետև եթե չկարողանաք ձեր կենացները ասել, ձեր գոյության իմաստը կորելու է»: Այսպիսի հայտարարությունն խորհրդարանում ելույթի ժամանակ հնչեցրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինիքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանի անվտանգային սպառնալիքների մասին ելույթին:

Ըստ Ռուբինյանի՝ Հայաստանի սպառնալիքները գալիս են առաջին հերթին Ադրբեջանից, քանի որ դեռ չկա «անշրջելի և վերջնականապես ինստիտուցիոնալիզացված» խաղաղության համաձայանագիր:

ԱԺ նախագահը նաև ընդգծեց,ո ր սպառնալիքներ կան նաև Թուրքիայի կողմից, որովհետև հարևան երկրի հետ փակ սահման ունենալն առնվազն տնտեսական սպառնալիք է:

Նրա խոսքերով բացի ներկայացրածից կարող են լինել նաև այլ սպառնալիքներ՝ պայմանավորված տնտեսական, անվտանգային, էներգետիկ ռեսուրսների և տրանզիտի ճանապարհների դեռևս բավարար դիվերսիֆիկացված չլինելու հանգամանքով:

 «Դուք գոյություն ունեք, որ գաք էս ամբիոնից ամեն օր ասեք, որ Թուրքիան մեր համար սպառնալիք է: Դա Հայաստանում բոլորը գիտեն: Չկա մարդ որ չգիտենա, որ Թուրքիայի հետ չկարգավորած հարաբերությունները սպառնալիք են»,-ասել է Ռուբինյանը:

Անդրադառնալով վերջին օրերին հայրենիքի ձևակերպման շուրջ քննարկումներին ԱԺ նախագահը ասաց. «ընդհանրապես ես կարծում եմ մեր վերջին քննարկումները կարելի է որակել. «Որն է, բաբո, մեր հայրենիք»:

Ռուբինյանի խոսքերով Ադանան հայրենիք համարելը, ակնհայտորեն հարց է առաջանում, թե ինչ անել այն հայրենիքի հետ, որը Հայաստանի Հանրապետության մաս չէ:

«Մի հարց է, երբ որ դուք պատմությունը դիտարկում եք որպես պատմություն, մեկ այլ հարց է, երբ պատմությունը դիտարկում եք քաղաքական ներկա և գուցե ապագա»,-ընդգծեց Ռուբինյանը և հավելեց. «Արդյոք ես համարում եմ, որ հայրենիքի կոնկրետ ձևակերպման հարցում այն 90 տոկոսով պատմության վրա հիմնելը սպառնալիք է Հայաստանի համար, ապա միանշանակ այո»:

 

 

05 Օգոստոս, 2026 15:50
Վեր