Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի հաղթող, Սիմոն Մարտիրոսյանը 4-րդն է Zarkerak - Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի հաղթող, Սիմոն Մարտիրոսյանը 4-րդն է
Zarkerak Zarkerak - Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի հաղթող, Սիմոն Մարտիրոսյանը 4-րդն է
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի հաղթող, Սիմոն Մարտիրոսյանը 4-րդն է

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի հաղթող, Սիմոն Մարտիրոսյանը 4-րդն է

Թաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Այսօր պայքարի մեջ էին մտել Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչները՝ Եվրոպայի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանն ու փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

Ըստ նախնական հայտի մրցաշարին մասնակցելու էր նաև Աշխարհի չեմպիոն Լաշա Տալախաձեն, սակայն վրացին մրցահարթակ դուրս չեկավ:

Վարազդատը փայլուն հանդես եկավ, հաղթելով թե երկամարտում, թե առանձին վարժություններում: Գյումրեցի ծանրամարտիկը գրանցեց 463կգ (210+253) արդյունք: Իսկ Սիմոն Մարտիրոսյանը զբաղեցրեց 4-րդ տեղը երկամարտի 440կգ (195+245) արդյունքով:

Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ուներ ևս 3 ներկայացուցիչ։ 102 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Սամվել Գասպարյանը պոկում վարժությունից հետո հրաժարվել էր պայքարից։ Անդրանիկ Կարապետյանն (89 կգ) էլ զրո էր ստացել պոկում վարժությունում, սակայն ընդգրկվել էր աաջին տասնյակում։ Մեր այդ երեք ծանրորդներն էլ արդեն լրացրել են օլիմպիական վարկանիշային միավորները։

Աշխարհի գավաթի խաղարկությունը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վերջին վարկանիշային մրցաշարն է։ Փարիզ-2024-ի ուղեգիր են նվաճում վարկանիշային մրցաշարերում յուրաքանչյուր քաշային կարգում 10 լավագույն արդյունք գրանցած ծանրորդները։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) օլիմպիական ուղեգիր նվաճած ծանրորդների անունները կհրապարակի մայիսի վերջին:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը քառամյակի մարզական գլխավոր իրադարձությանը ներկայացված կլինի երեք ծանրորդով: Օլիմպիական խաղերում յուրաքանչյուր երկիր մեկ քաշային կարգում կարող է ունենալ միայն մեկ ներկայացուցիչ: Հայաստանը կանանց պայքարում մասնակից չի ունենա Օլիմպիակա խաղերում:

 

11 Ապրիլ, 2024 14:45
Վեր