ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Zarkerak - ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Zarkerak Zarkerak - ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Գազայի խնդրի կարգավորման շուրջ նոր առաջարկներով նախատեսվում է 40 օրյա հրադադարի հաստատում: Այս մասին Էր Ռիադում անցկացված Համաշխարհային տնտեսական հանձնաժողովի ֆորումում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը, տեղեկացնում է The Guardian-ը:

Նա, մասնավորապես, ասել է. «Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին ներկայացված առաջարկները ներառում են 40-օրյա հրադադար, ինչպես նաև՝ իսրայելական բանտերից հազարավոր պաղեստինցի բանտարկյալների ազատում՝ Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման դիմաց: Հուսով եմ՝ ՀԱՄԱՍ-ը կընդունի այս առաջարկները»:

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ Գազայում հակամարտությունը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր նրանք, ովքեր պատանդ են վերցվել անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ։

29 Ապրիլ, 2024 22:35
Վեր