Քննարկվել են Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Zarkerak - Քննարկվել են Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
Zarkerak Zarkerak - Քննարկվել են Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
Քննարկվել են Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Քննարկվել են Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել է Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

 

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ժամանակն է կառուցել երկկողմ համապարփակ օրակարգ, որի համար առևտրատնտեսական կապերի զարգացումը լավագույն հիմքը կարող է դառնալ։ Փոխադարձելով այս մոտեցումը՝ սաուդական կողմն առաջարկել է փոխհամաձայնեցնել երկու երկրների հետաքրքրություններն արտացոլող «ճանապարհային քարտեզ»՝ առկա ներուժի առավելագույն արդյունավետ իրացման նպատակով։

 

Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարները մտքեր են զբոսաշրջության, ծառայությունների առևտրի, ենթակառուցվածքների զագացման, ներդրումների խրախուսման հնարավորությունների շուրջ։ Կարևորվել է գործարար շրջանակների միջև անմիջական կապերի խթանումը, պարբերական ուղիղ չվերթների իրականացումը, անհրաժեշտ ինստիտուցիոնալ շրջանակի ձևավորումը։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն մշակել անհրաժեշտ իրավապայմանագրային բազա։

 

Ներդրումային հնարավորությունների և կայուն տնտեսական զարգացման համատեքստում նախարար Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները։ Տեղեկացնելով, որ ծրագիրն ուշադրության է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից՝ Արարատ Միրզոյանն առաջարկել է դիտարկել դեպի Սև ծով կոմունիկացիաների զարգացմամբ Ծոցի երկրների համար ընձեռնվող հնարավարությունները։

18 Ապրիլ, 2024 10:36
Վեր