Կառավարության խնդիրը ժողովրդին ադապտացնելն է փոփոխվող իրավիճակներին․  Նիկոլ Փաշինյան Zarkerak - Կառավարության խնդիրը ժողովրդին ադապտացնելն է փոփոխվող իրավիճակներին․ Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Կառավարության խնդիրը ժողովրդին ադապտացնելն է փոփոխվող իրավիճակներին․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության խնդիրը ժողովրդին ադապտացնելն է փոփոխվող իրավիճակներին․  Նիկոլ Փաշինյան

Կառավարության խնդիրը ժողովրդին ադապտացնելն է փոփոխվող իրավիճակներին․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի կառավարության խնդիրը սեփական ժողովրդին ադապտացնելն է փոփոխվող իրավիճակներին։

Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքացիներից մեկի հարցին, թե ճիշտ չէ՞ր լինի արդյոք, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսելուց առաջ կառավարությունը հրաժարական տար և նոր ընտրություններ լինեին, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականին վերընտրվել է այլ խոստումներով։

Քաղաքացու հարցին պատասխանելով՝ Փաշինյանը նշեց՝ չի համարում, որ այդպես պետք է լինի։  «Այն, ինչ մենք հիմա անում ենք աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների արձագանքն է։ Մենք կարող ենք մյուս ամիս ընտրություններ անել, հիմա Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև է պատերազմ, դրանից հետո այլ երկրների միջև կարող է պատերազմ սկսվել, որը մեր իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն կունենա։ Կառավարության խնդիրը սեփական ժողովրդին ադապտացնելն է այն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք, որովհետև դա է ապրելու և զարգանալու պայմանը։ Մեր նախընտրական ծրագրում չկա մի կետ, որի հետևից մենք չենք գնացել մինչև վերջ և անկեղծորեն»,- ասաց վարչապետը։  

Նա հավելեց՝ եթե կարողանան իրականացնել այն, ինչ մտածել են, Հայաստանը կստանա իրական ինքնիշխանություն ու անկախություն։ «2026 թվականին ընտրություններ են լինելու, եթե որոշեք, որ փոխում եք կառավարությունը, կփոխեք»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ այն, ինչ ինքն անում է, անում է նրա համար, որ Հայաստանը իսկապես անկախ պետություն դառնա, ոչ թե ֆորպոստ։ «Ես գիտեմ, որ սա իմ քաղաքական կարիերայի վրա շատ բացասական ազդեցություն է ունենում։ Բայց առաջնորդը նրա համար է առաջնորդ, որ պետք եղած դեպքում իր ամեն ինչը զոհաբերում է հանուն պետության ու հանուն ապագայի»,- ասաց նա։

18 Ապրիլ, 2024 10:54
Վեր