Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Zarkerak - Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Zarkerak Zarkerak - Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

 Իսպանիայի Կատալոնիա նահանգի «Արարատ» հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և Սանտա Կոլոմա դե Գրամենետի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տեղի է ունեցել հիշատակի արարողություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Իսպանիայի Կատալոնիա նահանգի Արարատ հայկական ասոցիացիան։   

Արարողությանը ներկա գտնված փոխքաղաքապետ Բարբարա Ֆերերն ընդգծել է, որ քաղաքային խորհուրդը 2012 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և  հավելել, որ նման գործողություններն օգնում են կանխել մարդկության դեմ նոր հանցագործությունները։  

Նա հայտնել է, որ միջազգային համագործակցության հիմնադրամն իր աջակցությունն է ցույց  տվել Լեռնային Ղարաբաղի փախստականներին:

Իր հերթին, քարտուղար Միրեյա Մատան, ով ներկա է գտնվել Կատալոնիայի Ժեներալիտետի նախագահ Պերե Արագոնեսի անունից, իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին՝ նշելով, որ այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանության շարունակությունն է:

«Արարատ» ասոցիացիայից ներկա է եղել Սարգիս Հակոբյանն, ով շնորհակալություն է հայտնել ներկաներին և ընդգծել․ «Այսօր մենք խոսում ենք անցյալի մասին, բայց այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, հայկական կոտորածի շարունակությունն էր»։

Հիշատակի արարողությանը ներկա է եղել նաև Բասկերի խորհրդարանի նախկին փոխնախագահ Ռաֆել Լարեյնան:

24 Ապրիլ, 2024 18:55
Վեր