Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Առք ու վաճառքի ոլորտում զբաղված շրջանառության հարկ վճարողների 61.7 տոկոսը տարեկան ցույց է տալիս մինչև 10 միլիոն դրամի շրջանառություն, բայց պարզ է, որ 10 միլիոն չէ: Այդ հաշվարկով ստացվում է, որ օրը 27 հազար դրամի առևտուր են անում մոտավորապես: Երբ մասնագետների հետ հաշվարկում ենք, պարզում ենք, որ տնտեսագիտական հաշվարկով այդ բիզնեսը պետք է գոյություն չունենան»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադառնալով շահութահարկի բարձրացման վերաբերյալ բողոքներին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնեց, որ տնտեսվարողները հիմնականում տարեկան վճարում են 500 հազար դրամ. «Մենք 6 տարի խնդրում ենք մարդկանց ասում ենք ժողովուրդ ջան մենք նաև դրա համար ենք հեղափոխություն արել, որ բոլորս մեր հարկային պարտավորությունները թափանցիկ ձևով իրականացնենք, անընդհատ ահազանգ ենք ստանում, որ համատարած ՀԴՄ չեն տալիս: Իրենց ցույց տված շրջանառությունը բավարար չէ իրենց գոյություն համար, կառավարությունը պետք է նստի նայի ասի հա էդպես էլ կա՞»:
«Մենք հարկը ընդհակառակը նվազեցրել ենք, երբ քաղաքացին մեր հաշվարկով իր ապրանքներն օրինական գրանցում է հարկերը նվազում են՝ դառնում են մեկ տոկոս: Պատրաստ ենք բոլոր օրինական միջոցները ձեռնարկել, որ մարդիկ օրինական դաշտում հնարավոր կոմֆորտով աշխատեն: Մեր նպատակը որևէ մեկին վնաս տալը չէ, օգուտ տալն է, շրջանառության համակարգը բիզնեսի համար ճիշտ մոտիվացիոն համակարգ չի ստեղծում»,- նշեց նա ու հավելեց, որ կան նաև խոշոր տնտեսվարողներ, որոնք այս համատեքստում չփաստաթղթավորված ապրանքաշրջանառություն են ցույց տալիս: