Եվրամիությունը պետք է ավելի ակտիվ և տեսանելի լինի Հայաստանում․ Միխալ Շչերբա Zarkerak - Եվրամիությունը պետք է ավելի ակտիվ և տեսանելի լինի Հայաստանում․ Միխալ Շչերբա
Zarkerak Zarkerak - Եվրամիությունը պետք է ավելի ակտիվ և տեսանելի լինի Հայաստանում․ Միխալ Շչերբա
Եվրամիությունը պետք է ավելի ակտիվ և տեսանելի լինի Հայաստանում․ Միխալ Շչերբա

Եվրամիությունը պետք է ավելի ակտիվ և տեսանելի լինի Հայաստանում․ Միխալ Շչերբա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում։

Մասնակիցներից Լեհաստանը ներկայացնող Միխալ Շչերբան հայտարարել է, որ քննարկումը կազմակերպվել է ճիշտ ժամանակին։

«Լեռնային Ղարաբաղի կորստից հետո Հայաստանի իշխանությունները որոշեցին փոխել արտաքին քաղաքականության ուղղությունը։ Եթե ​մենք մտածում ենք Արևմուտքի հետ Հայաստանի հետագա ինտեգրման մասին, ապա պետք է խորացնենք մեր տնտեսական կապերը նրանց հետ։

Հայաստանում պետք է ավելի ակտիվ և տեսանելի լինենք։ Պետք է նաև երկարաձգել քաղաքացիական առաքելության գործունեությունը»,- ասել է Շչերբան՝ հավելելով, որ այդ դեպքում ԵՄ-ն կարող է միջնորդական դերակատարում ունենալ։

Նա նաև շեշտել է, որ Բաքվում պահվող հայերի խոշտանգումների մասին ստացվող տեղեկությունները չեն կարող աննկատ մնալ։

«Մենք պետք է պայքարենք եվրոպական արժեքների, մարդկային արժանապատվության և օրենքի գերակայության համար»,- նշել է եվրապատգամավորը։

13 Մարտ, 2025 10:46
Վեր