Սեփական դարպասն ընդունած 9 գնդակ. կովկասյան դերբիում Հայաստանի ազգային հավաքականի անփառունակ խաղն ու դրա պատճառները Zarkerak - Սեփական դարպասն ընդունած 9 գնդակ. կովկասյան դերբիում Հայաստանի ազգային հավաքականի անփառունակ խաղն ու դրա պատճառները
Zarkerak Zarkerak - Սեփական դարպասն ընդունած 9 գնդակ. կովկասյան դերբիում Հայաստանի ազգային հավաքականի անփառունակ խաղն ու դրա պատճառները
Սեփական դարպասն ընդունած 9 գնդակ. կովկասյան դերբիում Հայաստանի ազգային հավաքականի անփառունակ խաղն ու դրա պատճառները

Սեփական դարպասն ընդունած 9 գնդակ. կովկասյան դերբիում Հայաստանի ազգային հավաքականի անփառունակ խաղն ու դրա պատճառները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

0-3 հաշվով պարտություն տանը, 6-1 հաշվով պարտություն դրսում. կովկասյան դերբիում ուժեղագույնը Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն էր:

«Վրաստանն ավելի թիմային ֆուտբոլ էր խաղում: Երևանում կայացած առաջին խաղում էլ ինչ-որ անվստահություն կար մեր տղաների մոտ, մեր ֆուտբոլիստներն այնպիսի սխալներ էին անում, որոնք ծիծաղելի էին, նրանք երբեք նման սխալներ չէին արել: Դրսի խաղում այդ անվստահությունն ավելի շատ էր, ֆուտբոլիստներ կայնի, թվում էր՝ առաջին անգամ էին մտել խաղադաշտ: Շատ ցավալի պատկեր էր, երբ տղաները վերջում գլխիկոր կանգնած էին մեր երկրպագուների առաջ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Նոա»-ի նախկին մարզական տնօրեն Արթուր Ոսկանյանը:

Ոսկանյանի խոսքով՝ բոլորն էլ հասկանում են, որ Վրաստանն ավելի լավ հավաքական ունի և դա տարիների ընթացքում է ձևավորվել, նույնը կարելի է ասել Հայաստանի հավաքականի բացթողումների մասին, դա էլ մի օրում չի եղել. «Առաջին խաղակեսում մեր հավաքականի մոտ ֆուտբոլին մոտիկ ոչինչ չկար, տպավորություն էր, որ մեր հավաքականը դեռ չէր ժամանել Վրաստան, երկրորդ խաղակեսին ինչ-որ չափով կար համախմբվածություն, ինչ-որ չափով նման էին թիմի, բայց էլի քիչ էր: Հավաքականում պետք է լինի մրցակցություն, մենք պետք է ունենանք շատ ֆուտբոլիստներ: Վրաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները խաղում են դրսում, Վրաստանի առաջնությունից ֆուտբոլիստ չկար, մենք նման քանակ չունենք: Ֆուտբոլիստը պետք է հասկանա, որ եթե նա այսօր ինչ-որ մի բան թերի կատարի, հնարավոր է  հավաքական չհրավիրվի: Ազգային հավաքականի յուրաքանչյուր անդամ պետք է լինի պատրիոտ, նրանք պետք է նվիրված մարդիկ լինեն մինչև վերջին րոպեն»:

Անդրադառնալով հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպի կատարած աշխատանքին և ընտրած տակտիկային՝ Ոսկանյանը նշեց. «Երբ մարզիչը դեռ նշանակված չէր, ես միշտ ասում էի, որ նա հայ պետք է լինի: Հետո եղավ Սխիպի նշանակումը, ես նորից ասում էի, որ գոնե շտաբում պետք է լինեն շատ հայ մարզիչներ: Նրան ժամանակ է պետք, որ կարողանա  ճանաչել բոլոր ֆուտբոլիստներին: Առաջին խաղին մարզիչը լավ տակտիկա էր ընտրել, կարելի էր այս տակտիկան զարգացնել ու խաղալ: Երկրորդ խաղում արդեն տակտիկան փոխվեց, եթե ընտրում ես մի տակտիկա, պետք է հավատաս դրան ու առաջ տանես: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք ստեղծել մերը  ու պահպանելով առաջ գնալ, ոչ թե ամեն անգամ փոփոխություններ անել, սա մեր ֆուտբոլի գլխավոր խնդիրներից է»:

Արթուր Ոսկանյանը խոսեց նաև Հրանտ Լեոն Ռանոսի հեռացման որոշման ու դրա պատճառների մասին. «Ֆուտբոլիստը պետք է երջանիկ լինի, որ իրեն հրավիրում են ազգային հավաքական, նրա համար դա պետք է լինի երազանք: Հավաքականը  պետք է լինի արժեք ու նշանակություն չունի, թե ինչքան խաղաժամանակ կստանաս: Ֆուտբոլիստն իրավունք չունի նման հարցով մարզչին դիմել: Մարզիչն էլ շատ բաներ կա, որ պետք է շրջանցի, կարելի էր ֆուտբոլիստի, թիմի ավագի, անգամ ղեկավարության հետ նստել ու քննարկել: Սա պատանեկան թիմ չէ, ակումբում դու կարող ես նման բան անել, բայց սա հավաքական է, այստեղ կտրուկ քայլեր պետք չէ անել, պետք է պահել համախմբվածությունը: Ֆուտբոլում մանրուքներ չկան, ամեն ինչ կարող է ազդել ֆուտբոլիստների և խաղի վրա»:

Գրանցած պարտություններից հետո հայ ֆուտբոլասերները դեռևս շարունակում են պահանջել ՀՖՖ նախագահի հրաժարականը: Անդրադառնալով աս հարցին՝ Ոսկանյանն ընդգծեց. «Պետք է երկրպագուները, ֆեդերացիայի ղեկավարությունը, ակումբների ղեկավարները նստեն կլոր սեղանի շուրջ ու քննարկեն ստեղծված իրավիճակը, թե ինչ ծրագրեր ունեն և ուր են գնում: Եթե ուզում ենք՝ մեր ֆուտբոլն առաջ գնա, պետք է բոլորս միասին աշխատենք: Նման կերպ շարունակել չի կարելի»:

Չնայած Հայաստանում երկրպագուների ստեղծած ջերմ մթնոլորտին, Թբիլիսում արտագնա խաղից հետո վրացի երկրպագուները հայերի ուղղությամբ տարբեր իրեր և առարկաներ նետեցին՝ փորձելով բախումներ հրահրել, որից հետո Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն խնդրեց հայերից: Խոսելով կատարվածի մասին՝ Ոսկանյանն ընդգծեց. «Կազմակերպիչները երիտասարդներ էին ու զարմանալի էր պատճառը: Չեմ կարծում, որ երբ հավաքականդ հաղթում է, նման ձև պետք է քեզ պահես: Սա ինչ-որ խմբի կողմից կազմակերպված բախում էր, չեմ կարծում, որ Վրաստանի նվիրյալ երկրպագուներն այս հաղթանակից հետո նման բան կանեին»:

Հիշեցնենք, որ երկու խաղերի արդյունքում Հայաստանի հավաքականը զիջեց  9։1 հաշվով, Ազգերի լիգայի B լիգայում հանդես կգան վրացիները, իսկ հայերը կշարունակեն ելույթները C լիգայում։

 

Աննա Բզնունի

24 Մարտ, 2025 15:17
Վեր