Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Խաղաղության պայմանագրի հետ կապված վարչապետին տարբեր հարցեր եմ տվել, մասնավորապես և՛ անկլավների հետ կապված, և՛ փախստականնների վերադարձի հետ կապված, ճիշտ է միշտ ստացել եմ բացասական պատասխան»,- այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Աղազարյանը նշեց, որ իր նախկին գործընկերները պետք է իրեն համարեն շատ արմատական ընդդիմախոս. «Ես շատ երջանիկ կլինեմ, որ արդյունքում դառնամ քաղաքական բանկրոտ, այսինքն՝ իմ անհանգստությունները տեղին չլինեն, բայց շահեմ՝ որպես ՀՀ քաղաքացի: Կամ իմ նախկին քաղաքական թիմը թող ավելի ուժեղանա, վարչապետը որոշ ճշգրտումներ մտցնի իր աշխատելաոճում, և հարցերը լուծվեն»:
Անդրադառնալով իրեն անձեռնամխելիությունից զրկելու հարցին՝ պատգամավորն ասաց. «Ես իմ գործընկերներից չեմ նեղանա, եթե իրենք կողմ քվերակեն, բայց ես շատ երջանիկ կլինեմ, եթե ամեն մեկը քվերակի իր համոզմունքի համաձայն»: