Բանվորական «գազել» է եղել․  գնում էին ծիրան հավաքելու․ ինչ է հայտնի ողբերգական վթարից Zarkerak - Բանվորական «գազել» է եղել․ գնում էին ծիրան հավաքելու․ ինչ է հայտնի ողբերգական վթարից
Zarkerak Zarkerak - Բանվորական «գազել» է եղել․ գնում էին ծիրան հավաքելու․ ինչ է հայտնի ողբերգական վթարից
Բանվորական «գազել» է եղել․  գնում էին ծիրան հավաքելու․ ինչ է հայտնի ողբերգական վթարից

Բանվորական «գազել» է եղել․ գնում էին ծիրան հավաքելու․ ինչ է հայտնի ողբերգական վթարից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բանվորական «գազել» է եղել, որոնք Գյումրիից գնում էին Քարակերտ ծիրան հավաքելու: Այս մասին Zarkerak.am-ին հայտնեց Արտենի գյուղի համայնքապետ Մանուշակ Շատոյանը՝ անդրադառնալով հունիսի 22-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարին, որի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, մեկ անձ մահացել է։

Ըստ Արտենի գյուղի բնակիչների՝  զոհվածը կին է։  

Հիշեցնենք, որ shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր  Ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի-Քարակերտ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են մարդատար «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան ու «Զիլ» մակնիշի բեռնատարը, որի հետևանքով հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում։  

Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ  երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ 5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև:  

22 Հունիս, 2026 12:17
Վեր