Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր Zarkerak - Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
Zarkerak Zarkerak - Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր

Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Հունաստանի Վոլոս քաղաքում հունիսի 20-21-ն անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում: Նա 3000 մ վազքատարածությունը հաղթահարել է 7:52.75 ժամանակում՝ սահմանելով նաև Հայաստանի ռեկորդ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռազմիկ Ղազարյանն արծաթե մեդալ է նվաճել եռացատկում՝ 16.20 մ արդյունքով։

Բալկանյան երկրների առաջնությունում Հայաստանի թիմում ընդգրկված են եղել նաև Լևոն Աղասյանը (եռացատկ), Վահե Արզումանյանը (հեռացատկ), Արամ Արամյանը (400մ ա/վ) և Էլլադա Ալավերդյանը (800 մ)։

Նախարարությունից նշում են՝ Երվանդ Մկրտչյանը Հունաստանի մեկնարկից 2 օր առաջ հաղթող էր դարձել Ֆրանսիայում կայացած միջազգային մրցաշարի 1500 մ վազք մրցաձևում` ցույց տալով 3:38.99 արդյունք:

 

22 Հունիս, 2026 13:01
Վեր