Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանական լողափերից մեկում հայտնաբերվել է նավթի հետք։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ արտահոսք է տեղի ունեցել նավթամուղից, աղբյուրը «Ազնեֆտի» ստորջրյա նավթատարներից մեկն է։ Արտահոսքի աղբյուրըհայտնաբերելուց հետո տվյալ խողովակաշարով նավթի փոխադրումն անմիջապես դադարեցվել է։
«Ազնեֆտը» հայտնել է, որ սկսվել են վերանորոգման-վերականգնման աշխատանքները: Մինչև դրանց ավարտը վնասված խողովակաշարը չի շահագործվի, ինչն էլ բացառում է նավթի հետագա հոսքը ծով:

