Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան Zarkerak - Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Zarkerak Zarkerak - Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան

Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 22-ին՝ ժամը 06։47-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում այրվում է ավտոտնակ․ ներսում կա ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։08-ին, մարվել՝ 07։37-ին։ Ավտոտնակում այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենան, և ջերմահարվել կից կայանած Chevrolet մակնիշի ավտոմեքենայի ետնամասը՝ մասամբ։

22 Հունիս, 2026 12:12
Վեր