Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան Zarkerak - Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան
Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան

Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Իմ առաջնահերթությունները չեն փոխվել, այդ թվում՝ ընդդիմության լիդերները քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն»:

Այս մասին ՔՊ շտաբում ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ընդդիմությունը չի կարողանալու հետընտրական զարգացումներ գեներացնել։ 

«Պատերազմի եռագլուխ ուժը ընտրակաշառքների և այլ մեխանիզմներ է աշխատեցրել, եղել է արձագանք»,- ասել է վարչապետը՝ խոսելով հրապարակված ձայնագրությունների և ձերբակալությունների մասին

Նա նշել է, որ ընդդմության կազմը տարբեր ուժեր չեն, այլ պատերազմի մեկ եռագլուխ կուսակցություն, որոնցից յուրաքանչյուրի առաջնորդն անցնում է առանձին հայտնի գործով և ուժային կառույցները դրանք պետք է ուշադրության կենտրոնում պահեն:

«Ռոբերտ Քոչարյանը նստելու ա, Սամվել Կարապետյանը նստելու ա, Գագիկ Ծառուկյանը նստելու ա»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

08 Հունիս, 2026 02:56
Վեր