Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են․ ՊՆ Zarkerak - Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են․ ՊՆ
Zarkerak Zarkerak - Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են․ ՊՆ
Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են․ ՊՆ

Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են․ ՊՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղարը։

 

«Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և սուտ տեղեկություններ տարածելուց, ինչպես նաև հասարակության շրջանում ՀՀ բանակի հեղինակությունը վարկաբեկելուն ուղղված անհիմն փորձերից։

 

Նման հրապարակումները մոլորեցնում են հանրությանը՝  նպաստելով ապատեղեկատվության տարածմանը։ 

 

Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով:

 

Պաշտպանության նախարարությունը պատրաստ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ուղեկցել հոսպիտալ՝ տեղում իրականությանը ծանոթանալու նպատակով։

 

Հավելենք նաև, որ զինծառայող Ա. Հ.-ն, որը զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ բնույթի առողջական խնդրով, ներկայումս գտնվում է դիտարկման և հետազոտման փուլում։

 

Նրա առողջական վիճակը լավ է, անհանգստացնող որևէ խնդիր չկա»,- գրել է Արամ Թորոսյանը:

 

28 Հուլիս, 2026 23:36
Վեր