Արմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին Zarkerak - Արմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին
Zarkerak Zarkerak - Արմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին
Արմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին

Արմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 28-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

 

ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել դեսպան Օլիվիե Դըկոտինյիի անձնական ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացման, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության շարունակական ընդլայնման գործում։ Իր հերթին դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել վերջին տարիների սերտ համագործակցության և ցուցաբերված աջակցության համար։

 

Զրուցակիցները կարևորել են փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդումը, ինչպես նաև քաղաքական երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության շարունակական խորացումը։

 

28 Հուլիս, 2026 17:20
Վեր