ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ Zarkerak - ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ
Zarkerak Zarkerak - ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ
ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ

ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նախատեսվել են տրանսպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող համարանիշների այնպիսի չափորոշիչներ, երբ համարանիշի մի կողմում՝ դա կլինի երկու նիշ թե երեք նիշ (թվերի մասին է խոսքը), միշտ զրոներ են, ֆիզիկական անձանց պարագայում՝ 2 զրո, իրավաբանական անձանց պարագայում՝ 3 զրո:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը՝ ներկայացնելով տրանսպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող համարանիշների նոր չափորոշիչները։

Ըստ նրա՝ լատինական տառերը կարող են լինել նույնը, կրկնվող կամ տարբերվող, իսկ թվերից կա՛մ նույն թիվը կրկնվում է, ասենք՝ 3 հատ «1», կա՛մ 3 թվերից 2-ն է կրկնվում՝ ասենք՝ «121», այսինքն՝ 3 թվերից 2-ն է կրկնվում:

«Եթե ամփոփենք այս համադրությունը, ապա միշտ մի կողմում զրոներ են, լատինատառերը կրկնվում կամ տարբերվում են, մյուս կողմում 3 թվերի պարագայում կա՛մ նույն թիվը 3 անգամ կրկնվում է, կա՛մ թիվը կրկնվում է 2 անգամ՝ 1 տարբերվող թվի համադրությամբ»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է հարմարանիշների գներին, ապա գնային սեգմենտը 250 հազարից 8 մլն դրամի միջակայքում է:

Ռուսլան Մարանդյանի խոսքով՝ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների նվազագույն շեմը սկսվում է 60 հազար դրամից և ավարտվում է 8 միլիոնով:

«Սա նշանակում է, որ ՆԳ նախարարի հրամանի առումով բոլոր գնային սեգմենտներում չափորոշիչներ չենք ավելացրել: Մենք ավելացրել ենք այս սեգմենտներում՝ Կառավարության որոշմամբ, հետո տեղայնացրել նախարարի հրամանով, որոնք տեղավորվում են 250 հազարից 8 միլիոնի միջակայքում: Օրինակ, ֆիզիկական անձին տրամադրվող 250 հազար դրամի սեգմենտում այսպիսի համադրություն է ավելացվել՝ «00 +- XXY», որի մեջ «0»-ն համարն է, «+-»-ը՝ տարբերվող լատինական տառերը, իսկ «XXY»-ը՝ նույն ու տարբերվող թվերը, օրինակ՝ սա «00 AB 771» համադրությունն է: Իսկ 600 հազար դրամանոց համարանիշ է «XX +- 000»-ն»,- մանրամասնել է Մարանդյանը:

Ըստ ՆԳՆ իրավաբանական վարչության պետի՝ խոսքը վերաբերում է հաշվառման այն համարանիշներին, որոնք պարունակում են 7 նիշ, հետևաբար սա մոտոցիկլետներին չի վերաբերում:

«Սա այն տրանսպորտային միջոցների համար է, որոնց համարանիշների համար նախատեսված է 7 թիվ՝ 5 թիվ, 2 տառ»,- ասել էնա:

28 Հուլիս, 2026 12:51
Վեր