Նպաստել Երևանի և Թեհրանի մոտեցումների համադրմանը, բացահայտել համագործակցության նոր ուղղություններ. Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը Zarkerak - Նպաստել Երևանի և Թեհրանի մոտեցումների համադրմանը, բացահայտել համագործակցության նոր ուղղություններ. Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Zarkerak Zarkerak - Նպաստել Երևանի և Թեհրանի մոտեցումների համադրմանը, բացահայտել համագործակցության նոր ուղղություններ. Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Նպաստել Երևանի և Թեհրանի մոտեցումների համադրմանը, բացահայտել համագործակցության նոր ուղղություններ. Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Նպաստել Երևանի և Թեհրանի մոտեցումների համադրմանը, բացահայտել համագործակցության նոր ուղղություններ. Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը, որին մասնակցում են հայկական և իրանական առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ ու փորձագետներ: Այդ մասին հայտնում են ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմից:

 

Միջոցառման պաշտոնական բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Իր ելույթում մարզպետը բարձր է գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ու դրանց նշանակությունը Հայաստանի, մասնավորապես՝ Սյունիքի համար: Նա ողջունել է հանդիպման մասնակիցներին և արդյունավետ ու աշխատանքային հաջող ընթացք մաղթել քննարկումներին:

 

Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին նույնպես ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել մասնակցության համար։ Նա համոզմունք է հայտնել, որ փորձագիտական խմբերի կատարած աշխատանքը կարող է ավելի զարգացնել բարեկամ երկրների միջև համագործակցությունը։

 

Համաժողովի նպատակն է նպաստել Երևանի և Թեհրանի մոտեցումների համադրմանը, բացահայտել երկու երկրների համագործակցության նոր ուղղություններ, ինչպես նաև մշակել գործնական առաջարկություններ՝ որոշում կայացնող մարմինների համար:

 

Աշխատաժողովի ընթացքում փորձագիտական քննարկումները վերաբերելու են քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային զարգացումներին և այլ հարցերի։

 

Համաժողովի արդյունքում նախատեսվում է մշակել առաջարկներ և ձևավորել հայ-իրանական փորձագիտական ինստիտուցիոնալ համագործակցության հետագա ծրագրեր:

22 Հուլիս, 2026 13:24
Վեր