ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումները իրականացնում են հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ՝ հրդեհների կանխարգելման, դրանց տարածման և հետևանքների վերացման նպատակով Zarkerak - ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումները իրականացնում են հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ՝ հրդեհների կանխարգելման, դրանց տարածման և հետևանքների վերացման նպատակով
Zarkerak Zarkerak - ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումները իրականացնում են հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ՝ հրդեհների կանխարգելման, դրանց տարածման և հետևանքների վերացման նպատակով
ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումները իրականացնում են հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ՝ հրդեհների կանխարգելման, դրանց տարածման և հետևանքների վերացման նպատակով

ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումները իրականացնում են հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ՝ հրդեհների կանխարգելման, դրանց տարածման և հետևանքների վերացման նպատակով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում իրականացնում են հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքներ՝ ուղղված հրդեհների կանխարգելմանը, դրանց տարածման ռիսկի նվազեցմանը և հնարավոր հետևանքների մեղմմանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Հատկապես ակտիվ իրազեկման աշխատանքներ են իրականացվում հանգստի և զբոսաշրջության գոտիներում, որտեղ հրդեհների առաջացման հավանականությունն առավել բարձր է՝ պայմանավորված մարդկային գործոնով։ Այդ տարածքներում բարձրախոսների և անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվում է իրազեկում, փակցվում են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ պաստառներ, բաժանվում են տեղեկատվական թռուցիկներ, իսկ քաղաքացիների շրջանում իրականացվում են բացատրական աշխատանքներ։



Հրդեհավտանգ այս օրերին հրդեհների կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում փրկարարական ծառայողներն ու էկոպարեկները համատեղ մշտադիտարկում են իրականացնում անտառածածկ և բուսածածկ տարածքներում։

«Կրկին հորդորում ենք լինել զգոն, խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, իսկ հրդեհի կամ հրդեհի վտանգ ներկայացնող ցանկացած իրավիճակի դեպքում անմիջապես զանգահարել 112»,-  նշվում է հաղորդագրությունում։

22 Հուլիս, 2026 17:47
Վեր