Համբարձում Մաթևոսյանը հասարակական խորհրդի նիստին ներկայացրել է COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները Zarkerak - Համբարձում Մաթևոսյանը հասարակական խորհրդի նիստին ներկայացրել է COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները
Zarkerak Zarkerak - Համբարձում Մաթևոսյանը հասարակական խորհրդի նիստին ներկայացրել է COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները
Համբարձում Մաթևոսյանը հասարակական խորհրդի նիստին ներկայացրել է COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Համբարձում Մաթևոսյանը հասարակական խորհրդի նիստին ներկայացրել է COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կայացել է շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՇՄՆ-ից: 

Նիստի ընթացքում նախարար Համբարձում Մաթևոսյանը խորհրդի անդամներին ներկայացրել է COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, Հայաստանի՝ որպես նախագահող երկրի առաջնահերթությունները և այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ շարունակվում են կազմակերպչական և բովանդակային աշխատանքները։

Օրակարգի հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել նաև մարդ–վայրի բնություն կոնֆլիկտի թեմային, վերջին շրջանում գրանցված դեպքերին, մասնավորապես՝ Սյունիքում գայլերի հարձակմանը և Վայոց ձորի մարզում արջերի՝ բնակավայրերին մոտենալու դեպքերին, քննարկվել են հնարավոր լուծումները։

Հասարակական խորհրդի անդամները բարձրացրել են ոլորտին վերաբերող մի շարք կարևոր հարցեր, ներկայացրել առաջարկություններ և դիտարկումներ, որոնց շուրջ ծավալվել է կառուցողական հարցուպատասխան։

Նախարարը շնորհակալություն է հայտնել հասարակական խորհրդի անդամներին ակտիվ ներգրավվածության և արդյունավետ համագործակցության համար։

22 Հուլիս, 2026 18:38
Վեր