Հայ շախմատիստները 13 մեդալ են նվաճել Փոթիում անցկացված միջազգային մրցաշարում Zarkerak - Հայ շախմատիստները 13 մեդալ են նվաճել Փոթիում անցկացված միջազգային մրցաշարում
Zarkerak Zarkerak - Հայ շախմատիստները 13 մեդալ են նվաճել Փոթիում անցկացված միջազգային մրցաշարում
Հայ շախմատիստները 13 մեդալ են նվաճել Փոթիում անցկացված միջազգային մրցաշարում

Հայ շախմատիստները 13 մեդալ են նվաճել Փոթիում անցկացված միջազգային մրցաշարում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայ շախմատիստները 13 մեդալ են նվաճել Փոթիում ավարտված «International Chess Festival Nana Aleksandria Cup» միջազգային մրցաշարում:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Ա խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Գևորգ Ալավերդյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Գևորգը նաև լրացրել իր երկրորդ միջազգային վարպետի նորման։ Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 6.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ վարպետության թեկնածու Վոլոդյա Թորոսյանը գրանցել է լավագույն արդյունքը մինչև 2300 վարկանիշ ունեցողների պայքարում:

Բ խմբում Արտուշ Ավագյանը զբաղեցրել է 2-րդ, Ռուբեն Իշխանյանը՝ 3-րդ, իսկ Գևորգ Սարգսյանը՝ 4-րդ հորիզոնականը։

Գ խմբում Էդուարդ Բաբայանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, Միքայել Խաչիկյանը գրանցել է լավագույն արդյունքը մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում, Դավիթ Պողոսյանը զբաղեցրել է 4-րդ, իսկ Կարեն Եսայանը՝ 5-րդ հորիզոնականը:

Դ խմբում Անդրանիկ Հակոբյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ Սևադա Գալստյանը գրանցել է լավագույն արդյունքը մինչև 12 տարեկան պատանիների պայքարում։

Ե խմբում հաղթող է դարձել Աննա Գևորգյանը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Արմեն Ալավերդյանը, Գրիգոր Հայրումյանը գրանցել է լավագույն արդյունքը մինչև 12 տարեկան պատանիների պայքարում, իսկ Նարե Հովհաննիսյանը գրանցել է լավագույն արդյունքը աղջիկների պայքարում:

Մինչև 10 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող է դարձել Արսեն Մանգասարյանը։
Մինչև 9 տարեկան պատանիների մրցաշարում Հովիկ Դավթյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Մինչև 8 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող է դարձել Վլադիմիր Հովհաննիսյանը, իսկ 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Մոնթե Ավետիսյանը։

Մինչև 7 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող է դարձել Միքայել Դարբինյանը: Աղջիկների պայքարում 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Նռանե Հովհաննիսյանը:

Առաջին կայծակնային շախմատի մրցաշարում հաղթող է դարձել միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մենուա Հակոբյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Հակոբ Հակոբյանը՝ 3-րդ հորիզոնականը։

Երկրորդ կայծակնային շախմատի մրցաշարում Դավիթ Սարգսյանը գրանցել է լավագույն արդյունքը մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում:

Մինչև 11 տարեկան պատանիների կայծակնային շախմատի մրցաշարում հաղթող է դարձել Արսեն Մանգասարյանը:

Մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի մրցաշարում հաղթող է դարձել Արսեն Բայրամյանը, Արսեն Մանգասարյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Արթուր Մարգարյանը՝ 3-րդ հորիզոնականը։

22 Հուլիս, 2026 18:57
Վեր