Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Օտտավայում հանդիպումներ է ունեցել Կանադայի միջազգային առևտրի հարցերով նախարարի տեղակալ Գլեն Փերվսի և Կանադայի արտաքին գործերի փոխնախարարի ավագ տեղակալ Դեյվիդ Էնջելի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Քննարկվել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները. շեշտադրվել է առևտրատնտեսական հարաբերությունների առավել ակտիվացման և փոխադարձ ներդրումների խրախուսման անհրաժեշտությունը:
Ընդգծվել է երկկողմ բարձրաստիճան շփումների կարևորությունը՝ Կանադայի հետ առկա քաղաքական երկխոսության շարունակական զարգացման նպատակով:
Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ ձևաչափերում գործընկերության հետագա ընդլայնման հնարավորություններին:


