Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի, մարզպետ Սեդրակ Թևոնյանի և մարզի համայնքապետերի հետ ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

Արարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը երթուղին կսպասարկի 87 նոր տրանսպորտային միջոցներով։
Նախարարը շրջել և ծանոթացել է նոր տրանսպորտային միջոցներին, նոր ավտոբուսներից մեկով փորձնական երթևեկել է Արտաշատ քաղաքում։
Տրասպորտային միջոցների մի մասը հարմարեցված է հատուկ կարիքներ ունեցող ուղևորների համար, հագեցած են օդափոխության համակարգերով։




