Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ Zarkerak - Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ
Zarkerak Zarkerak - Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ
Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ

Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է ԱՄՆ։ Այցի ընթացքում Զելենսկին հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ինչպես նաև կմասնակցի հուլիսի 11-ին մահացած ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմի հիշատակի արարողությանը:

Զելենսկին նշել է, որ Թրամփի և նրա թիմի հետ բանակցություններում պատրաստվում է քննարկել հակահրթիռային պաշտպանության ուժեղացումը և ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը: Թրամփն էլ պատրաստվում է Զելենսկու հետ քննարկել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը։

Բացի դրանից՝ Ուկրաինայի նախագահը կհանդիպի ԱՄՆ սենատորների հետ։ Հանդիպումը տեղի կունենա Կոնգրեսում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի քննարկման ֆոնին:

28 Հուլիս, 2026 11:36
Վեր