Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է Zarkerak - Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է
Zarkerak Zarkerak - Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է
Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է

Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիս 28-ին՝ ժամը 10։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Սպանդարյան փողոցի շենքերից մեկի դիմաց ավտոմեքենան ընկել է Ողջի գետը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Chevrolet մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել գետում։ 

Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել գետից։

28 Հուլիս, 2026 17:44
Վեր