Ջրահեղձ եղած 17-ամյա Աշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Zarkerak - Ջրահեղձ եղած 17-ամյա Աշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
Zarkerak Zarkerak - Ջրահեղձ եղած 17-ամյա Աշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
Ջրահեղձ եղած 17-ամյա Աշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից

Ջրահեղձ եղած 17-ամյա Աշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի Արգիճի գետում ջրահեղձ է եղել 17-ամյա Աշոտ Անտոնյանը, նրա երկու ընկերները փրկվել են։

Ներքին Գետաշենի բնակիչներից մեկը Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց, որ տղան 15 օր առաջ էր սրտից վիրահատվել, մեկ անգամ էլ փոքր ժամանակ էին վիրահատել, այժմ ստենդն էին փոխել. «Նա մտել է գետը, որպեսզի խեղդվող ընկերոջը փրկի՝ ինքն է խեղդվել: Երեքով են եղել, երկու ընկերը փորձել են օգնել նրան, բայց չեն կարողացել: Գետի այդ հատվածում տիղմ կա, բավականին խորն է ու հավանաբար քաշել է ներքև»,-ասաց նա:

Բնակչի խոսքով՝ տղան հիվանդության պատճառով տարկետման մեջ էր. «Հայրը վիրահատությունից հետո գնացել է Ռուսաստան: Ընտանիքում երկու եղբայր են, մեկն այժմ ծառայում է բանակում»:

 

22 Հունիս, 2026 12:38
Վեր