Ստամբուլում երկրաշարժից ավելի քան 400 շենք է վնասվել Zarkerak - Ստամբուլում երկրաշարժից ավելի քան 400 շենք է վնասվել
Zarkerak Zarkerak - Ստամբուլում երկրաշարժից ավելի քան 400 շենք է վնասվել
Ստամբուլում երկրաշարժից ավելի քան 400 շենք է վնասվել

Ստամբուլում երկրաշարժից ավելի քան 400 շենք է վնասվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ստամբուլում ապրիլի 23-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո շուրջ 500 շենք է վնասվել, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարար Մուրադ Քուրումը։

«Վնասի գնահատման արդյունքների համաձայն՝ Ստամբուլի 39 թաղամասերում ստուգվել է 8367 շենք, որից 437-ը ստացել է աննշան վնաս»,- ասել է Քուրումը X-ի իր էջում։

Նախարարը նշել է, որ վնասների գնահատումը շարունակվում է։

Քաղաքացիների կողմից վնասների մասին հաղորդումների մեծ մասը ստացվել է քաղաքի արևմուտքում գտնվող խիտ բնակեցված տարածքներից:

26 Ապրիլ, 2025 21:32
Վեր