Մեզ ոչ մեկ չի կարող մեղադրել, քանի որ  ՌԴ-ն առաջ էր մղում լուծումներ, որոնք ապահովում էին արդար մոտեցում. Սերգեյ Լավրովը՝ ԼՂ հարցի մասին Zarkerak - Մեզ ոչ մեկ չի կարող մեղադրել, քանի որ ՌԴ-ն առաջ էր մղում լուծումներ, որոնք ապահովում էին արդար մոտեցում. Սերգեյ Լավրովը՝ ԼՂ հարցի մասին
Zarkerak Zarkerak - Մեզ ոչ մեկ չի կարող մեղադրել, քանի որ ՌԴ-ն առաջ էր մղում լուծումներ, որոնք ապահովում էին արդար մոտեցում. Սերգեյ Լավրովը՝ ԼՂ հարցի մասին
Մեզ ոչ մեկ չի կարող մեղադրել, քանի որ  ՌԴ-ն առաջ էր մղում լուծումներ, որոնք ապահովում էին արդար մոտեցում. Սերգեյ Լավրովը՝ ԼՂ հարցի մասին

Մեզ ոչ մեկ չի կարող մեղադրել, քանի որ ՌԴ-ն առաջ էր մղում լուծումներ, որոնք ապահովում էին արդար մոտեցում. Սերգեյ Լավրովը՝ ԼՂ հարցի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մեզ ոչ մեկ չի կարող փնովել, մեղադրել, քանի որ վերջին 20 տարիներին ՌԴ-ն առաջ էր մղում լուծումներ, որոնք ապահովում էին արդար մոտեցում՝ խաղաղ բանակցությունների միջոցով․ ադրբեջանական յոթ շրջաններից տալ հինգը որպես առաջին քայլ և միջանկյալ փուլ՝ պահպանել Քելբաջարի և Լաչինի շրջաններն այն կարգավիճակներով, որոնք կան: Հետաձգելով ԼՂ կարգավիճակի վերջնական լուծումը երկար տարիներով և դա հետագա սերուդներին թողնելը՝ ավելի լավ է, քան ինչ հիմա ստացվեց, այդ կոմպրոմիսային առաջարկները, որոնք առաջ էին քաշվում ռուսական ղեկավարության կողմից՝ մերժվեցին, բայց ընտրության իրավունքն իրացվեց»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Խոսելով այն թեզի մասին, որ հնարավոր է ՀՀ-ն էլ ուկրաինացվի՝ Լավրովը նշեց. «Ես չեմ տեսնում պատճառներ՝ Հայաստանի ուկրաինացման համար, Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ընկերն է:  Հայաստանը ռուսաց լեզուն,  ռուսական մշակույթն անօրինական չի հռչակում, Հայաստանում ընդունված չեն օրենքներ, որոնք արգելում են այդ ամենը՝ ի տարբերություն Ուկրաինայի: Որևէ երկրում չկա որևէ լեզվի արգելք: Մենք պարզեցինք, որ ՀՀ-ում արգելված չէ ադրբեջաներենը, Ադրբեջանում, այդ թվում՝ այժմ նաև Ղարաբաղում արգելված չէ հայերենը, իսկ Ուկրաինայում ռուսերենն արգելված է, Ուկրաինան այդ առումով ունիկալ պետություն է: Հայաստանի ինչ ուկրաինացման մասին կարող է խոսք լինել, Հայաստանը քաղաքակիրթ երկիր է»:

 

 

 

21 Մայիս, 2025 13:53
Վեր