Արարատ Միրզոյանը երկօրյա այցով մեկնում է Ֆրանսիա Zarkerak - Արարատ Միրզոյանը երկօրյա այցով մեկնում է Ֆրանսիա
Zarkerak Zarkerak - Արարատ Միրզոյանը երկօրյա այցով մեկնում է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը երկօրյա այցով մեկնում է Ֆրանսիա

Արարատ Միրզոյանը երկօրյա այցով մեկնում է Ֆրանսիա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում (Ֆրանսիա)։

ՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։

Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում է Հայաստանի և Ֆրանսիայի կողմից համատեղ՝ որպես համապատասխանաբար COP-17-ի և ՄԱԿ Օվկիանոսի հարցերով համաժողովի հյուրընկալ երկրներ։

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։

08 Հունիս, 2025 18:12
Վեր