Խուճապ չկա, կա անհանգստություն, որ պատերազմը կշարունակվի, որոշակի հոսք կա դեպի Հայաստան. իրանահայ Zarkerak - Խուճապ չկա, կա անհանգստություն, որ պատերազմը կշարունակվի, որոշակի հոսք կա դեպի Հայաստան. իրանահայ
Zarkerak Zarkerak - Խուճապ չկա, կա անհանգստություն, որ պատերազմը կշարունակվի, որոշակի հոսք կա դեպի Հայաստան. իրանահայ
Խուճապ չկա, կա անհանգստություն, որ պատերազմը կշարունակվի, որոշակի հոսք կա դեպի Հայաստան. իրանահայ

Խուճապ չկա, կա անհանգստություն, որ պատերազմը կշարունակվի, որոշակի հոսք կա դեպի Հայաստան. իրանահայ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Դժբախտաբար, բանակցությունների հույսերն արդեն պակասել են պատերազմը շարունակվում է»,- անդրադառնալով Իրանում ստեղծված իրավիճակին այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում  ասաց իրանահայ Ռուբեն Շահբազյանսը: 

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Իրանին։ Գործողության հայտարարված նպատակն էր խափանել Թեհրանի աշխատանքը միջուկային ծրագրի վրա։ Ի պատասխան՝ իրանական կողմը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ տեղի հայ համայնքում զոհեր և վիրավորներ չկան: Սակայն հարակից տարածքում ռումբի ընկնելու հետևանքով վնասվել է Թեհրանում գործող  «Ալիք»  օրաթերթի շենքը, փշրվել են ապակիները: 

«Խուճապ չկա, կա անհանգստություն, մտահոգությունն այն է, որ պատերազմը կշարունակվի» ,- ասաց Շահբազյանսը՝ խոսելով տեղի հայ համայնքում տիրող տրամադրությունների մասին: 

«Որոշակի հոսք կա դեպի Հայաստան, իրանցիները գերադասում են  ժամանակավոր գնալ մոտիկ և բարեկամ երկրներ,  հայ համայնքից  ոմանք էլ ժամանակավորապես տեղափոխվել են Երևան, իմ շրջապատում էլ նման մարդիկ կան» ,- նշեց Շահբազյանսը, սակայն  այդ հոսքը տարերային և արտառոց չորակեց: Ասաց՝ այս պայմաններում  վիճակագրություն չկա  հոսքերի վերաբերյալ: 

«Երթևեկության առումով դժվարություններ կային,  բենզինի խնդիր էլ կար, սահմանափակ էին վաճառում, որ բոլորին հասնի, բայց դա սկզբի օրերին էր, հիմա անցել ենք բնականոն ընթացքին, այդ հարցը լուծվել է: Առաջին օրերին հացի խնդիր էլ կար, սահմանափակ էին վաճառում, հիմա արդեն նման խնդիր չկա»,-ասաց նա:

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակից էլ Zarkerak.am-ին հայտնեցին, որ  Իսրայելից ու Իրանից ՀՀ տեղափոխվելու հետ կապված հայտեր չեն ստացել, երկու երկրներում էլ հայերի շրջանում տուժածներ չկան։

 

Մարիամ Մկրտչյան 

 

 

 

 

21 Հունիս, 2025 14:50
Վեր