Ծխելուց ու հեռախոսով խոսելուց մինչև բանավեճ. ինչի հետևանքով են կրքերը լարվում երևանյան տրանսպորտում, քանի  ուղևոր ու վարորդ է բռնության ենթարկվել Zarkerak - Ծխելուց ու հեռախոսով խոսելուց մինչև բանավեճ. ինչի հետևանքով են կրքերը լարվում երևանյան տրանսպորտում, քանի ուղևոր ու վարորդ է բռնության ենթարկվել
Zarkerak Zarkerak - Ծխելուց ու հեռախոսով խոսելուց մինչև բանավեճ. ինչի հետևանքով են կրքերը լարվում երևանյան տրանսպորտում, քանի ուղևոր ու վարորդ է բռնության ենթարկվել
Ծխելուց ու հեռախոսով խոսելուց մինչև բանավեճ. ինչի հետևանքով են կրքերը լարվում երևանյան տրանսպորտում, քանի  ուղևոր ու վարորդ է բռնության ենթարկվել

Ծխելուց ու հեռախոսով խոսելուց մինչև բանավեճ. ինչի հետևանքով են կրքերը լարվում երևանյան տրանսպորտում, քանի ուղևոր ու վարորդ է բռնության ենթարկվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օրերս Երևանի հանրային տրանսպորտում գրանցվել էր հերթական միջադեպը ավտոբուսի վարորդի  և ոչ սթափ վիճակում գտնվող ուղևորի միջև, վարորդը ստացել էր հարվածներ: 

Zarkerak.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տվյալներ, թե անցած տարի և այս տարվա ընթացիկ ամիսներին վերոնշյալ դեպքից բացի վարորդների նկատմամբ բռնության և վարորդների կողմից բռնության ինչ դեպքեր են արձանագրվել:

Այսպիսով՝ 2024 թվականին հանրային տրանսպորտի 1, 2025 թվականաի հունվար-հուլիս ամիսներին 5 վարորդ ենթարկվել է բռնության ուղևորների և այլ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից, որոնք ուղեկցվել են մարմնական միջին վնասվածքներ հասցնելով։ Նշված դեպքերի վերաբերյալ տրվել է հաղորդում հանցագործության մասին, հարուցվել են քրեական վարույթներ։                                

2024 թվականին  հանրային տրանսպորտի 1 վարորդ բռնության փորձ է կատարել ուղևորի նկատմամբ, որը չի ուղեկցվել մարմնական վնասվածքներով։ Նշված վարորդն ազատվել է աշխատանքից, 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին նման դեպքեր չեն եղել։          

Ինչ վերաբերում է միջադեպերի հետևանքներին, քաղաքապետարանից հայտնեցին, որ այն դեպքերը որոնցով հարուցված են քրեական վարույթներ,ամբողջությամբ գտնվում են իրավապահ մարմինների իրավասության տիրույթում։ Իսկ այն դեպքերը, որոնք ուղեկցվել են ուղևորների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, ամենօրյա ռեժիմով ուսումնասիրվում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից, քանի որ ընկերության համար կարևորագույն տեղում են քաղաքացիներին պատշաճ ծառայություններ մատուցելը և վարորդների օրինակելի վարքագիծը։

Քաղաքապետարանից ընդգծեցին, որ ստանձնած աշխատանքային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու և ուղևորների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար (այդ թվում՝ ծխելու, ուղևորների հետ բանավիճելու, բարեվարքության կանոնները խախտելու, հեռախոսով խոսելու, անվտանգ երթևեկության կանոնները խախտելու և այլ) հանրային տրանսպորտի վարորդներին 2024 թ․ տրվել է ընդհանուր 380, 2025 թ․ հունվարի-հուլիս ամիսներին՝ 378 նկատողություն: 

 

Մարիամ Մկրտչյան

21 Հուլիս, 2025 14:00
Վեր