Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը Zarkerak - Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը
Zarkerak Zarkerak - Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։

Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Առաջարկվել են <<Վեոլիա ջուր>> ընկերության հետ արդյունավետ համագործակցությամբ խմելաջրի օգտագործման կառավարման ոլորտում բարեփոխումներ կատարել՝ ջրի խնայողաբար սպառման նպատակով։

Մարզպետի տեղակալի պաշտոնակատարը հանդիպել է նաև Լեռնագոգում Համահայկական հիմնադրամի կողմից կառուցված թաղամասում ապրող արցախցի բնակիչներին, զրուցել նրանց հետ, քննարկել նորակառույց թաղամասի կոմունիկացիոն համակարգին վերաբերող մի շարք հարցեր։

05 Օգոստոս, 2025 00:14
Վեր