Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև այդ համատեքստում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որը տեղի է ունեցել Ալյասկայում», - ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։
Ֆիդանը Լավրովին հայտնել է նաև, որ «հույս ունի, որ Ալյասկայում սկսված գործընթացը կհանգեցնի կայուն խաղաղության՝ Ուկրաինայի մասնակցությամբ՝ նշելով, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ դրանում»:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները «3+3» ձևաչափով Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների ավարտից հետո համատեղ հակիրճ մամուլի ասուլիս են անցկացրել Ալյասկայում գտնվող Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: Սա Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն էր։


